«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ Շիրակի մարզի հինգ ընտանիք ունեցող Լեռնագյուղ համայնքն արդեն տասնչորս տարի է՝ ոչ դպրոց ունի, ոչ էլ՝ դպրոցահասակ երեխա: Այս տարի ևս Լեռնագյուղը առաջին դասարանի աշակերտ չի ունենա: Լեռնագյուղի համայնքապետ Հմայակ Մարտիրոսյանի խոսքով՝ առաջիկա մի քանի տարիներին գյուղում առաջին դասարանի աշակերտ չի լինի: «Այս տարի միայն մի երիտասարդ ընտանիք եկավ գյուղ, վեց ամսական երեխա ունեն: Գյուղում ունենք նաև մի երեք և մի երկու տարեկան երեխա: Իմ երեխաներն էլ մինչև չորրորդ դասարան հաճախեցին հարևան՝ Թորոս գյուղի դպրոց, հետո ուղարկեցի Գյումրի՝ բարեկամի տուն, այնուհետև մեկ այլ բարեկամի տուն, մինչև ավարտեցին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գյուղի վիճակն այսպես է ներկայացրել համայնքի ղեկավարը նշելով, որ մարդիկ գյուղից հեռանում են անվերադարձ։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա