«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ առավոտյան լարված իրավիճակ էր ստեղծվել ՕԵԿ գրասենյակի և Հայաստանի ագրարային համալսարանին հարող վիճելի տարածքում, որտեղ ՕԵԿ-ը փորձում է շինարարական աշխատանքներ իրականացնել։ Ագրարային համալսարանի ուսանողների «0.0001 տոկոսը», ինչպես նշեց պրոռեկտոր Դանիել Պետրոսյանը, եկել կանգնել էր ու չէր թույլատրում, որ շինարարությունն իրականացվի։ Ավելին, նրանք նույնիսկ հարձակվեցին ու քանդեցին այն ցանկապատը, որը կառուցել էր ՕԵԿ-ը։ Հաստ երկաթյա ճաղերով ցանկապատի կտորներից մեկն էլ քիչ մնաց ընկներ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի ոտքերին։

Այդ իրարանցման արդյունքում բախում տեղի ունեցավ երկու կողմերի միջև, ոստիկանությունն էլ ընկել էր երկուսի արանքն ու փորձում էր այնպես անել, որ վիճակը չշիկանա։ Բանն այն է, որ տարածքի վերաբերյալ մի քանի իրարամերժ որոշումներ կան, որոնք հիմա վիճարկվում են դատարանում, իսկ մինչ այդ գործի են դրվում ուժային մեթոդները: Տարիներ շարունակ իր հարևանությամբ տարածքի կորստի հետ հաշտված Ագրարային ակադեմիան էլ ՕԵԿ-ի՝ ընդդիմություն դառնալուց հետո որոշել է հետ բերել այն: Հիմա երկու կողմն էլ իրավունքներ են ճոճում, թե՝ տարածքն իմն է»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: