«Հրապարակ» թերթը գրում է.
«Սիրիացի վարսավիրը նոր է ընդունվել աշխատանքի մեր խմբագրության հարևանությամբ գտնվող վարսավիրանոցում: Հետաքրքրվում եմ՝ գո՞հ են նրա աշխատանքից: «Շատ,- ասում է մենեջերը,- արդեն երկրորդ վարսավիրն ենք ընդունում սիրիահայ: Շատ բարեխիղճ են, ազնիվ, ամեն հաճախորդի վրա կյանք են դնում»:
Պարզվում է՝ տղային հանրակացարանի սենյակ են տվել Մասիսում, որտեղից ամեն օր ավտոբուսով հասնում է Երևան, աշխատում, վերադառնում: Սիրիայում երկու տուն են ունեցել, վարսավիրանոց: Հիմա շարքային վարսավիր է աշխատում, որ հոգա ընտանիքի ու հատկապես հիվանդ մոր կարիքները, բայց չի տրտնջում: Ծանր բան է տուն ու տեղից զրկվելն ու ամեն ինչ նորից սկսելը: Մանավանդ՝ երբ հայրենիքում այնքան էլ գրկաբաց չեն ընդունում և ոչ մի օգնություն չեն հատկացնում: Խեղճ, աղքատ ու անտարբեր պետություն ունենք, որ ոչ իր քաղաքացիների համար է կարողանում բարեկեցիկ պայմաններ ստեղծել ու նպաստել նորմալ կենսագործունեությանը, ոչ Սփյուռքի համար է հույս ու հավատ, հայրենիք ու ապաստարան:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: