«Ես չեմ ուզում հրապարակում տեսնել ոչ մի արցունք»,- քիչ առաջ Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով արդեն 2-րդ օրն է հացադուլի մեջ է:
«Ո՞վ տխուր դեմքով պիտի գա, թող տանը հաղթահարի իր տխուր դեմքը, հետո գա հրապարակ», -հորոդորեց ներկաներին Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը խոսեց նախագահի երդման արարողության մասին և փորձեց լավատես լինել բացառելով այն պահը, որ Սերժ Սարգսյանը կերդվի իր դիակի վրայով:
«Եթե այդքան է նրանց հարգանքը ժողովրդի հանդեպ, այո նրանք պետք է իմ դիակի վրայով անեն դա»,- ավելացրեց Հովհաննիսյանն ասելով, որ ինքը խոսում է իր սեփական դիակի մասին, ոչ թե իշխանավորների նման ուրիշների:
Վերջինիս խոսքով, ժողովուրդը երբեք թույլ չի տալու, որ մեր հայրենիքը դառնա դիակ:
Նա հնարավորություն տվեց Սերժ Սարգսյանին մինչև ապրիլի 9-ը ինքնաբացարկ հայտարարելու:
«Ես Սերժ Սարգսյանին հրավիրեցի Ազատության հրապարակ նա չեկավ, ես ասացի հրապարակավ, որ պատրաստ եմ ձեր հրավերին, բայց ինձ չհրավիրեցին»,- ասաց Հովհաննսիյան և ավելացրեց, որ անգամ այսքանից հետո ինքը պատրաստ է բաց հանդիպման:
«Ես ասացի, որ սրանից հետո, ով ուզում է ինձ հետ խոսել, պետք է գա Ազատության հրապարակ: Ես չեմ մերժել, ոչ մի հրավեր, ես ձեզ հարմար օր ու ժամի հրավիրում եմ մեր նստարանի վրա բաց քննարկման»,- ասաց Հովհաննիսյանը և ավելացրեց, որ համաձայն է անգամ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ սրճարանում: