ՀՀ Կառավարությունը միասնականացնում է էլեկտրոնային պետծառայությունների համակարգերը: Գործադիրի օգոստոսի 14-ի նիստում ընդունվել է «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը:
Օրինագծում նշվում է, որ էլեկտրոնային ստորագրությունների և փաստաթղթաշրջանառության համակարգի տեխնիկական ապահովման նպատակով կառավարությունը կարող է համակարգի միասնական օպերատոր ստեղծել կամ այդ գործառույթները վերապահել պետական որևէ մարմնի կամ կազմակերպության: