Գերմանիայի Սուպերգավաթի համար խաղում միմյանց հանիդպեցին Դորտմունդի «Բորուսսիան» ու Մյունխենի «Բավարիան»:
Հանդիպման 25-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջ մղեց դորտմունդցիներին: 62-րդ րոպեին Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը խփեց երկրորդ գոլը:
«Բորուսսիան» հաղթեց 2-0 հաշվով ու երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Գերմանիայի սուպերգավաթը:
Նշենք, որ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: