Ջերմային նոր էլեկտրակայանի շինարարության մեջ 600 մլն դոլար կներդրվի: Կայանը պետք է բաղկացած լինի 270 ՄՎտ հզորությամբ երկու էներգաբլոկներից, «Ջեներալ Էլեկտրիկ» գազի տուրբիններով: Կառուցման շուրջ համաձայնագրի դրույթները հավանության են արժանացել այսօրվա՝ օգոստոսի 14-ի կառավարության նիստին: 

Էլեկտրակայանը կկառուցի «Anaklia IEP Holding» ԲԲԸ-ը, որը պատրաստակամություն է հայտնել նաև իր վրա վերցնել արտադրվող էլեկտրաէներգիայի արտահանումը: «Նախագիծը Հայաստանին շատ է անհրաժեշտ: Սա խոշոր ներդրումային ծրագիր է, որը էլեկտրաէներգիայի արտահանման ուղղությամբ կընդլայնի մեր հնարավորությունները», - հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:

Իսկ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ  կառավարությունը, իր հերթին, պատրաստ է ընկերությանը հարկային արտոնությունների և ներդրումների պաշտպանության երաշխիքներ տրամադրել: