«Տեղի է ունենում Երրորդ Հանրապետության քաղաքական վախճանը»,- օգոստոսի 14-ին հրավիրված ասուլիսում հայտնեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

Դավիթ Հակոբյանի խոսքերով Ղարաբաղի հարցում լուծում գտնել չհաջողվեց Սոչիում կայացաց հանդիպման ժամանակ: Իր խոսքում նշեց, որ կործանվում է տվյալ դեպքում ոչ միայն Արցախյան վիկինգները, այլև Հայաստանի Երրորդ Հանրապետությունը:

«Բանը հասել է նրան, որ տեղի է ունենում Երրորդ Հանրապետության վախճան: Ռմբակոծում են Հայաստանի սահմանները, զոհեր ենք տալիս այստեղից, հայաթափ են լինում սահմանային շրջանները: Ի՞նչ Ղարաբաղ, կորցնում ենք Հայաստանը»:

Երրորդ Հանրապետության մոտալուտ վախճանը գուշակելուց հետո Դավիթ Հակոբյանը նշեց իր խոսքում. «Այսօր այն իրավիճակն է, որի մասին ես բազմիցս խոսել էի: Կեցցե Չորրորդ Հանրապետության ծնունդը, պետք է հույսը կապել չորրորդ նախագահի հետ»,- ասաց Դավիթ Հակոբյանը: