Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրացում առաջին հերթին ձեռնտու էր ԱՄՆ-ին: Արևելքն ու ԱՄՆ-ն փորձ էին անում որոշակիորն շեղել ՌԴ-ին Ուկրաինայի խնդրից: Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

Եվսեևը կարծում է, որ ամեն դեպքում չի կարելի համոզված լինել, թե հակամարտության սրացման մեղավորը ԱՄՆ-ն ու արևելքն են, բայց դա թվում է ամենատրամաբանական տարբերակը: Փորձագետը մասնավորապես ասել է. 

«Ռուսաստանը ոչ մի կապ չունի իրավիճակի սրացման գործում: Ռուսաստանը այն սպառազինությունը չի մատակարարել, որոնք օգտագործվել են հակամարտող կողմերի միջև այս վերջին իրադարձությունների ժամանակ: Կցանկանայի նշել, որ երկու կողմերից էլ օգտագործվել են խոշոր տրամագծի գնդացիրներ»:

Եվսեևը նաև հավելում է, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված էին Ռուսաստանի արձագանքի ստուգմանը: Նրանք հույս ունեին, որ ԱՄՆ-ը աչք կփակի այս ամենին, սակայն դա չաշխատեց: