Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունները ԼՂՀ շրջակա տարածքները վերադարձնելու անհրաժեշտության մասին պետք է դիտարկել որպես Հայաստանի եւ ԼՂՀ-ի վրա համակարգային ճնշում գործադրելու քայլ հայտարարել է օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսին հրավիրված ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշևը:
«Շփման գծում հուլիսի վերջի և օգոստոսի սկզբի իրավիճակի սրացումը լուրջ էր, առաջին հերթին՝ զոհերի թվի տեսանկյունից: Այդ արյունալի սադրանքները մտահղացողներն ու կազմակերպողները տարբեր դրդապատճառներ կարող էին ունենալ: Մեկը՝ հնարավոր է, ցանկանում է հասնել պրոպագանդական էֆեկտի: Հնարավոր է՝ սա հայկական կողմերի վրա համակարգային ճնշման եւ հայկական իշխանություններին քաղաքական ուղղության որոշակի սրբագրում մատնանշելու տրամաբանական շարունակությունն է»:
Ըստ քաղաքագետի կշարունակվի ՌԴ-ի վրա բարդվել մեղքը. «ՌԴ-ի՝ ԼՂ խաղաղապահներ մտցնելու մտադրության մասին լուրերն անհեթեթ են: Մոսկվան շահագրգռված է, որ արյուն չթափվի, քան որ սրացումն առաջին հերթին բացասաբար կազդի Ռուսաստանի վրա»: Արեշևը նաեւ հույս է հայտնելլ, որ Ռուսաստանն ավելի մեծ ինքնուրույնություն կցուցաբերի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: