Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրով ներմուծված սերմացուի պահանջարկի նվազման պատճառով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է ավելցուկ սերմացուի պահպանության և իրացման պատասխանատվությունը վերապահել մարզպետարաններին: Համապատասխան որոշման նախագիծը քննարկելիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար չի համարել հարցի այդօրինակ լուծումը և առաջարկել է ավելցուկ սերմացուն հատկացնել գյուղացիական տնտեսություններին: Խմբագրված որոշումն ընդունվել է առանց առարկության:
Մի կետի շուրջ անհամաձայնություն հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ասելով. «Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի, որ հետևենք և դա բաժանենք ժողովրդին։ Պահենք՝ փչանա, որ ի՞նչ, տպավորություն է, որ մարզպետներին պահ ենք տվել: Պահելու եք, փչանա, հետո գաք, ասեք՝ դուրս գրենք: Ավելի լավ է բաժանեք ժողովրդին»,- ասաց նա: