Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Սիրելի հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ, տոն, որ խորհրդանշում է մեր ժողովրդի հաղթանակներն ու նվիրումը, արիությունն ու հայրենասիրությունը, կամքն ու ոգին:
Բանակի օրը խիզախ եւ ուժեղ մարդկանց տոնն է: Այսօր այն նվիրյալների տոնն է, ովքեր իրենց կյանքի գնով պայքարեցին հանուն մեր երկրի անկախության, հանուն ազատ եւ ինքնիշխան Արցախի, նրանց տոնը, ովքեր այսօր պաշտպանում են այդ անկախությունն ու ինքնիշխանությունը, մեր սահմանների եւ օջախների անվտանգությունը, ովքեր հայկական դրոշն են ծածանում նաեւ մոլորակի այլ անկյուններում` խաղաղապահ առաքելություն իրականացնելով:
Շնորհավորում եմ հայկական զինված ուժերի զինվորին, սպային ու գեներալին, ովքեր եղել ու մնում են հայրենիքի անձնուրաց պաշտպանն ու աներեր հենասյունը: Մաղթում եմ ձեզ, սիրելի զինվորականներ, եւ ի դեմս ձեզ` հայրենիքի երեկվա, այսօրվա եւ վաղվա բոլոր պաշտպաններին, նորանոր ձեռքբերումներ, քաջ առողջություն, բարեկեցություն` հանուն խաղաղ, ուժեղ եւ կայուն Հայաստանի Հանրապետության»