Բաքուն ձգձգում է Կարեն Պետրոսյանի մարմինը վերադարձնել, որովհետև բռնության հետքերը կոծկելու խնդիրն ունի: Այս մասին իր խոսքի մեջ նշել է գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Զարինե Հակոբյանը՝ օգոստոսի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ:

Ադրբեջանական կողմի հանդեպ վստահությունը վաղուց է կորել, նշել է Զարինե Հակոբյանը. «Բազմաթիվ անգամներ մեր օպերատիվ խմբերը անիմաստ սպասումից հետո հետ են վերադարձել, քանի որ ադրբեջանական կողմը պայմանավորված տեղում չի հայտնվել»: Սրանից ենթադելով՝ կարող ենք հստակ ասել, որ ադրբեջանական կողմը խուսափում է բանակցություններից: 

Իր խոսքի մեջ նշեց նաև, որ Կարմիր խաչ միջազգային կազմակերության ներկայացուցչությունը անհասկանալի պատճառներով որոշակի պասիվություն է ցուցաբերում գերեվարված Կարեն Պետրոսյանի մարմինը Հայաստան բերելու համար: