Դիվերսիոն լայնամասշտաբ հարձակումը հերոսաբար հետ մղած հայ զինվորները կրկին մարտական դիրքերում են:
Մեկ շաբաթում երկու դիվերսիոն գործողություն հակառակորդի կողմից: Մարտակերտի պաշտպանական առաջին գիծն է: Հուլիսի 25-ի լույս 26-ի և օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հենց այս մարտական դիրքում են ընթացել ռազմական գործողությունները, որտեղ հայ զինվորները կասեցրել են ադրբեջանցի դիվերսանտների մուտքը:
Հետքերն այստեղ դեռ թարմ են: Հակառակորդը հասցրել էր իր հետ տանել վիրավորներին ու զոհերին, բայց թողել էր արյունոտ հագուստ, զինամթերք ու բազմաթիվ կրակված փամփուշտներ: Նախորդ դիվերսիոն ներթափանցման փորձը մեկ շաբաթ առաջ էր եղել` հուլիսի 26-ին:
Հայ դիրքապահների աչքից չէին վրիպել:
Մանրամասները Armnews-ի տեսանյութում`