«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը երեկ հայտարարել է, թե արտգործնախարարությունը միջազգային կառույցներին համապատասխան ապացույցներ է ներկայացնում ադրբեջանական գերության մեջ ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի սպանության վերաբերյալ:

Փաստորեն, վերջապես ՀՀ ԱԳՆ-ն բացի հայտարարությունից, նաև գործնական քայլեր է կատարում սահմռկեցուցիչ այդ միջադեպի վերաբերյալ: Ընդ որում, նա համապատասխան քայլեր է սկսել դեպքից մոտ մեկ շաբաթ անց: Թերևս պետք է խորին շնորհակալություն հայտնել ԱԳՆ-ին, արտաքին գործերի վսեմափայլ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որ վերջապես բարեհաճեցին այդքան օպերատիվ կերպով քայլեր անել. ի վերջո, նրանք կարող էին միջադեպին անդրադառնալ, ասենք, մեկ-երկու ամիս անց: Հիմա մնում է սպասել արդյունքներին:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: