«Ազգային վերածնունդ» կուսակցությունը վրդովված է Իրաքում տեղի ունեցող եզդիների ցեղասպանության փաստով և իր իր ցավակցությունն է հայտնում եզդի ժողովրդի ներկայացուցիչներին: Նրանց կողմից տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Հայաստանում բնակվող եզդիները միշտ իրենց քաղաքացիական պարտքն են կատարել Հայաստանի ու հայության նկատմամբ՝ թե՛ 1918թ. թուրքական ներխուժման ժամանակ՝ փայլելով Սարդարապատի ճակատամարտում, թե՛ Արցախյան պատերազմի ժամանակ մեր օրերում:
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը միաժամանակ դատապարտում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ստեղծման ու ֆինանսավորման մեջ մասնակցություն ունեցած երկրներին՝ փաստելով, որ այս երկրները նույնպես մասնակից են եզդիների ցեղասպանությանը:
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը կոչ է անում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին հստակ արտահայտվել Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանության կապակցությամբ: Կուսակցությունն առաջարկում է Արցախի կառավարությանը եզդիական կազմակերպությունների հետ ճշտել անհրաժեշտ կարիքները, ցույց տալ մարդասիրական եւ այլ անհրաժեշտ օգնություն»: