Էդ Ռոյսը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բ. Օբամային նպաստել ղարաբաղյան առաջնագծում հրադադարի ռեժիմի վերականգնմանը: «Asbarez»-ի փոխանցմամբ այս մասին ասվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահի տարածած հայտարարության մեջ: Ռոյսը մասնավորապես ասել է.
«Լեռնային Ղարաբաղի սահմանին հրադադարի համաձայնության խախտումը ուժեղ անհանգստություն է առաջ բերում: Հրադադարի ռեժիմը անհրաժեշտ է մարդկանց հետագա մահվան և լարվածության սրումը կանխելու համար: Օբամայի վարչակազմը պետք է ջանքեր գործադրի հրադադարի ռեժիմի վերականգնման գործում, ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ սահմանից դիպուկահարներին հեռացնելու համար, և սատարի խաղաղ ծրագրին, որը կներառի նաև հանրաքվեի ճշգրիտ ամսաթիվը, որպեսզի Լեռնայի Ղարաբաղի ժողովուրդը վճռի իր ապագան»: