Հուլիսի 3-ին «Սմերչ» տիպի հռթիռային համակարգով վնաս է հասցվել Սլավյանսկի մի քանի բնակելի շինությունների: «Ռիա Նովոստի» լրատվականը հայտնում է, որ շինությունների փլատակների տակ կարող են դեռ մնացած լինել խաղաղ բնակիչներ:
Ինչպես հաղորդում է «Vesti.ru»-ն, ուկրանիական զորքերը օգտագործում են «Ураган» և «Град», բայց «Սմերչ» համալիր դեռ չէր օգտագործվել: Խաղաղ բնակչության շրջանում հաշվվում են բազմաթիվ վիրավորներ և զոհեր:
«Սմերչ»-ի արկը ունի 300 մմ տրամագիծ: Այն այսօր աշխարհում համարվում եմ ամենաավերիչ զինատեսակներից մեկը և իր հզորությամբ, կարելի է ասել, որ զիջում է միայն մասսայական ոչնչացման զենքին: Այդ հեռահար կրակի համակարգը նախատեսված է ցանկացած տեսակի նշանակետերի վրա կրակ վարելու համար: