«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը նախօրեին ավտովթարի է ենթարկվել։ Օգոստոսի 14-ի երեկոյան «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Զաքար Կիրակոսյանը ծանր գանգուղեղային տրավմա է ստացել։

Ականատեսները պատմում են, որ «ԿամԱԶ» մակնիշի մեքենան դուրս է եկել նրա դիմաց, Զաքար Կիրակոսյանը փորձել է խուսանավել, մեքենան շրջվել է, և նա ծանր վնասվածքներ է ստացել։

«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ դեկանը, բացի ծանր գանգային տրամվայից, ունի նաև պոլիտրավմա և գտնվում է կոմատոզ վիճակում»։

 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: