Թուրքիայի Բիթլիս քաղաքի փողոցներից մեկը կանվանվի հայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի պատվին: Ինչպես հայտնում է «Nouvelles d'Arménie» թերթը՝ քաղաքի խորհուրդը հաստատել է հարավ-արեւելքում գտնվող այդ պատմական քաղաքի 5 փողոցների անունների փոփոխությունները:
Հայտնի է նաև, որ Վիլյամ Սարոյանի նախնիները լքել են այդ բնակավայրը մինչեւ 1915թ.-ը: Ամերիկահայ գրողը ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Սարոյան գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։