Հայ գործարար Լևոն Հայրապետյանի կալանքը բացարձակապես ոչ անհրաժեշտ բան է: Այս մասին դատական նիստի ընթացքում ասել է նրա հիմնական պաշտպան Մոսկվայի փաստաբանների պալատի նախագահ Գենրի Ռեզնիկը:
Ինչպես հայտնում է «Կոմերսանտը»՝ Լևոն Հայրապետյանին ազատելու օգտին հիմնական փաստարկը նրա կալանավորման մասին քննության միջնորդության մեջ «Բաշնեֆտի» բաժնետոմսերի յուրացման ոչ մի ապացույց չլինելն է: Ռեզնիկը մասնավորապես հայտարարել է.
«Քննությունը տարօրինակ կերպով բաշկիրական վառելիքա-էներգետիկ համալիրի ձեռնարկությունները «Սիստեմա»-ին վաճառելու գործարքում Հայրապետյանի միջնորդությունը որակում է որպես բաժնետոմսերի յուրացում և փողերի լվացում միաժամանակ»:
Հիշեցնենք նաև, որ հայ գործարար Լևոն Հայրապետյանի կալանքը օրերս ճանաչվել է իրավաչափ: Մոսկվայի քաղաքային դատարանը այսօր չի բավարարել շրջանային դատարանում գործարարի ներկայացուցչի շահերը ներկայացնող պաշտպանի հայցը: