«Եթե ինձ հարցնեն Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյան ` ես երկու ձեռքով կասեմ Սերժ Սարգսյան>>,- այսօր լրագրողների հանդիպման ժամանակ այդ մասին ասաց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
«Նրան կընտրեմ, որովհետև նրա տիպի տղամարդը ոչ մեկի ձեռքին ձեռնածու չի դառնա»,-ավելացրեց Եղիազարյանը:
Ըստ ՀԱԿ անդամի, եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրվի, ապա այդ ժամանակ ավելի սարսափելի բաներ տեղի կունենա:
Նախագահական ընտրությունները Գուրգեն Եղիազարյանի համար զավեշտի է վերածվել, որոնց հեղինակները նախագահի թեկնածուներն են: Նրա համար այս ընտրությունները երաժշտական կոմեդիայի թատրոն է:
«Ինչու եմ ասում երաժշտատական կոմեդիա, քանի որ այս ընտրություններում մարդկանց զբաղեցնում եմ տարբեր երաժշտական գործիքներ»,- ասաց Եղիազարյանը:


