Միքելանջելո Բուոնարոտտի «Ադամի արարումը» կտավը նկարել է մոտ 1511 թ.-ին:
Միքելանջելոյի այս որմնանկարը Սիկստինյան կապելլայում ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկն է: Անսահման տարածության մեջ թռչում է Հայր Աստվածը, ում շրջապատում են անթև հրեշտակները: Աջ ձեռքը երկարաձգվում է դեպի Ադամի ձեռքը և գրեթե դիպում նրան:
Կանաչ ժայռի վրա պառկած Ադամի մարմինը աստիճանաբար շարժման մեջ է ընկնում և կյանքի է կոչվում: Ամբողջ կտավը կենտրոնացած է երկու ձեռքերի ժեստերի վրա: Կտավը պատկերում է ոչ թե մարդու արարումը, այլ այն պահը, որ նա ստանում է հոգի:
Ադամ (եբրայերեն՝ אָדָם, հունարեն՝ Ἀδάμ, արաբերեն՝ آدم), ըստ Հին Կտակարանի, Աստծո կողմից ստեղծված առաջին մարդն է։ «Ադամ» անունը ծագում է եբրայերեն «ադամա» («հող») բառից, ինչը երևում է Ծննդոց գրքի հետևյալ տողերից՝ «Տէր Աստուած մարդուն ստեղծեց երկրի հողից»։