Ադրբեջանում մեկ օրում երկու զինծառայող է մահացել:
Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, միջադեպը գրանցվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտպանական գնդում: Զինծառայող Թահմազլի Ֆարիդը մահացել է իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցից:
Երկրորդ դեպքում ադրբեջանական բանակի զինվորը խեղդվել է Կասպից ծովում: Խաչմազի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Ալիաղա Ալիևը խեղդվել է ծովում:
Զինծառայողը գտնվում էր արձակուրդում:
Դեպքերի հետ կապված մանրամասներ չեն հաղորդվում:
Հարուցվել է քրեական գործ: