«Առավոտ» թերթը գրում է.
«Իրականությունն ընկել է իմ երևակայությունից առաջ, և այդ դեպքում ցանկացած «կանխատեսում» ուղղակի խամրում է իրական դրսևորումների առաջ: Այդ ամենի արդյունքում մարդիկ դադարում են ադեկվատ ընկալել հակաուտոպիստական «տեսիլքները» և ամեն ինչ ընդունում են ոչ թե որպես հումոր, այլ որպես իրական տեղեկատվություն:
Խնդի՛րը ոչ թե այն է, որ մարդիկ կորցրել են հումորի զգացողությունը, այլ այն, որ անհեթեթ «ենթադրությունը», հավանաբար, բավականին մոտ է իրականությանը և տեսականորեն շատ էլ հնարավոր է, որ, ասենք, կոկորդիլոսի կաշվից կոշիկ հագնողը կարող է լինել «Գրինփիսի» ակտիվիստ:
Դրա համար գրել, թե որքան լկտի կլինի իշխանությունը 2020 թվականին, և որքան անբան ու դատարկախոս կլինի ընդդիմությունը նույն թվականին, պարզապես անիմաստ է: Ենթադրենք, ես կգրեմ, որ 2020 թվականին Շմայսը կդառնա օմբուդսմեն, իսկ Խաչիկ Ասրյանը՝ Գիտությունների ակադեմիայի նախագահ: Բայց նախ՝ դա նույնիսկ ժպիտ չի առաջացնի ընթերցողի մոտ՝ իրականությունից ոչ հեռու լինելու պատճառով: Եվ հետո ինձ կմեղադրեն, որ ես իշխանություններին գաղափար եմ տվել, եթե այդ մարդանց իսկապես նշանակեն այդ պաշտոններին: Ինչի հավանականությունը կա»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: