«Այսօր այդքան էլ լավ չի վիճակը ազատամարտիկների»,- իր խոսքում նշեց ազատամարտիկ Սարգիս Զագարյանը` հրավիրված ասուլիսի ժամանակ: «Ինչ-որ տեղ վտանգված է ժողովորդի ապագան, որովհետև տեսնում է, թե ինչպես է վերաբերվում պետությունը ազատամարտիկների հետ»:
Ս. Զաքարյանի խոսքը լրացրեց իր զինակից Հայկ Եղիազարյանը, մեջբերելով, թե ինչպես է ՀՀ նախագահը անվանել ազատամարտիկներին նվնվացողներ. «Երկրի գերագույն խորհրդի հրամանատարը գոնե լուծի իր մարտական ընկերների հարցը, արհամարհական ասում է, թե նվնվացողներ են: Մենք չենք նվնվում, աստված չանի, պատերազմ լինելու դեպքում, պատրաստ ենք հենց առաջին գծով էլ մարտի դաշտ գնալ: Առողջական բազում խնդիրներ ունենալով` ես ու 17-ամյա տղաս պատրաստվում էինք գնալ դիրքեր: Մենք միշտ էլ պատրաստ ենք հայրենիքը պաշտպանելու համար: Իսկ համագործակցություն կառավարության հետ կլինի միայն այն դեպքում, երբ կլուծվի մեր՝ ազատամարտիկներիս բոլոր խնդիրները»:
«Կարծեք թե 250 հազար դրամը քիչ էր պատգամաորներին, դարձրեցին 600 հազար դրամ աշխատավարձերը, իսկ մեզ նվնվացողներ են անվանում և տեսեք- տեսեք 5000 դրամ ավելացնում են մեր թոշակին: Կցանկանայի դնել այդ 5000 դրամը ծրարի մեջ, և ուղարկել մեր նախագահին, ասելու համար, որ դրա կարիքը չունեմ»,- իր խոսքում նշեց Հ. Եղիազարյանը:
Սոցիալական վիճակին անդրադառնալը ցավալի հարց է ազատամարտիկների համար: Ընտանիքի ամբողջ եկամուտը լինելով 50.000 դրամ` այն էլ վերջին 5000 դրամը թոշակին ավելացնելուց հետո, ունենալով հիվանդ մայր և չունենալով տուն, ազատամարտիկ Սարգիս Զաքարյանը ընտանիք կազմելու հնարավորություն չէր ունեցել, սակայն դեռ հույսը չէր կորցնում, վերջում հուսադրեց լրագրողներին:
Ինչ վերաբերվում է ցույցերին, որոնք պարբերաբար կազմակերպում էին ազատամարտիները, հիշեցնելու, իրենց սոցիալական վատ վիճակի մասին ստացավ իր արձագանքը, ինչպես հայտնեց Ս. Զաքարյանը իր խոսքում. «Այդ 5000 դրամն է եղել միակ արդյունքը մեր ցույցերի: Բայց արդյո՞ք դա կարելի է համարել արդյունք: Միայն կոմունալ վճարների մի մասը չի կարելի անել այդքան գումարով»:


