«Եզդի ժողովուրդը մի քանի անձանց քաղաքական եւ տարածքային շահերի զոհ է դարձել: Ամբողջ աշխարհի ուշադրությունը ներկայումս սևեռված է Սինջար քաղաքին, որտեղ 21-րդ դարի սկզբին իրականացվում է եզդի ժողովրդի ցեղասպանություն միայն նրա համար, որ եզդիները արևապաշտ են»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանը:

Հասանյանի  համոզմամբ՝  «Դա կազմակերպել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իրաքի նախկին նախագահ Ջալալ Թալաբանին»:

Բրո Հասանյանը կարծում է, որ իրենց հոգևոր բարձր առաջնորդը պետք է արագ արձագանքեր այս ուշագրավ միջադեպին, սակայն վերջինս լքել է իր ժողովրդին ծանր պահին:  Հասանյանը հիշել է նաև համաշխարհային պատմության մեջ առկա ցեղասպանությունները՝ հայերի նկատմամբ քրիստոնյա լինելու համար, հրեա ժողովրդի նկատմամբ ֆաշիզմի ժամանակ: «Եզդի ժողովուրդը նույնպես  այժմ դարձել է նույնպիսի մարդասպանների զոհը»,-  հավելել է  Բրո Հասանյանը: