«Ես ուզում եմ ցավակցությունս հայտնել զոհվածների հարազատներին, և իմ խորին հարգանքն ու շնորհակալությունը հայտնել նրանց»,- իր խոսքում նշեց ազատամարտիկ Հ. Եղիազարյանը օգոստոսի 19-ին հրավիրված ասուլիսի ժամանակ: Նա նաև հավելեց, իր զինակից ընկերոջ՝ Ս. Զաքարյանի հետ միասին գնալ առաջին գիծ կռվելու պատերազմ լինելու դեպքում:

«Ժամանակին մենք պայքարել ենք բանակ ունենալու համար: Փառք աստծո մենք ունենք այսօր բանակ, որը շատ կայուն է: Երբեք չի կարելի թերագնահատել մեր տղաներին: Ես ինքս պատերազմի ժամանակ 18 տարեկան էի: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ մեր տղաները քաջարի ու պատրաստված են: Մենք կարող ենք հանգիստ լինել մեր սահմանների համար: Նրանց շնորհիվ մեր սահմանները անառիկ են, ու պետքն եղած դեպքում մենք կմիանանք իրենց»,- ավելացրեց Ս. Զաքարյանը:

Ազատամարտիկները շնորհակալություն հայտնեցին նաև բոլոր զինվորների՝ մասնավորապես զոհվածների մայրերին, նման հայրենասեր զավակներ դաստիարակելու համար. «Փառք այդպիսի ծնողներին, որ նման հայրենասեր որդիներ են դաստիարակում: Ես չէի էլ կասկածում տղաների հայրենասիրության վրա: Հոգիս ներքուստ ուրախանում է, որ նման դաստիարակություն, հայրենասիրություն և անձնազոհություն եմ տեսնում մեր երիտասարդների մեջ»: