Սեպտեմբերին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Նախնական պայմանավորվածություն կա, որ ՌԴ վարչապետը սեպտեմբերի 8-9-ը պետք է այցելի Հայաստան»,-  լրագրողներին ասել է Հովիկ Աբրահամյանը։