Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում ներկա է գտնվել «Բազե-2014» համահայկական երիտասարդական ամենամյա հավաքի հանդիսավոր բացմանը:
Շնորհավորելով բազեականներին հավաքի մեկնարկի առթիվ` երկրի վարչապետը նշել է. ««Բազե» երիտասարդական հավաքի հիմքում դրված է հայության եռամիության սուրբ գաղափարը՝ միասնության միջոցով խրախուսելու հայրենասիրությունը, պահպանելու ազգային հարուստ ավանդույթները, բացահայտելու և զարգացնելու հայ երիտասարդների կարողությունները: Իր պատմության 12 տարվա ընթացքում «Բազե»-ին հաջողվել է համախմբել ավելի քան 8000 երիտասարդի Հայաստանից, Արցախից և Սփյուռքից` վերածվելով հայ երիտասարդական ինքնատիպ շարժման»:
Կառավարության ղեկավարի խոսքով` անկախության տարիների սերունդն այսօր հասարակության շարժիչ ուժն է, հայոց պետականության ամրապնդման ու զարգացման երաշխիքը և բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում: «Դուք դա անում եք ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով և հայրենասիրության ոգով: Դրա վառ ապացույցն է նաև վերջերս շփման գծում հակառակորդի սադրանքներին ի պատասխան մեր զինվորների արժանի հակահարվածը: Այսօր ես վստահությամբ կարող եմ ասել, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքում է», - ընդգծել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երիտասարդության հարցերը մշտապես գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և գործադիրը շարունակելու է երիտասարդության համակողմանի զարգացմանն ուղղված ազգային ծրագրերի իրականացումը:
Հավաքի բացումից հետո հանրապետության վարչապետը զրուցել է բազեականների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությանը, գյուղատնտեսության և տարածքային համաչափ զարգացմանը, սահմանամերձ համայնքների համար պետական աջակցության (այդ թվում նաև՝ կրթական) ծրագրերի իրականացմանը, կառավարություն–հասարակություն փոխհամագործակցությանը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կազմակերպմանը և այլն:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Բազե» ամենամյա հավաքն այս տարի անցկացվելու է օգոստոսի 18-24-ը` Հայաստանից, Արցախից և Սփյուռքից ժամանած 18-30 տարեկան շուրջ 500 երիտասարդի մասնակցությամբ: Համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույները խորհրդանշող ճակատներում՝ բազեականների 45 ջոկատ ուժերը չափելու է մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ, մշակութային և ռազմական մրցույթներում: Հավաքի 7 օրվա ընթացքում երիտասարդները նաև հանդիպումներ են ունենալու ՀՀ պետական, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների հետ։ Այս տարի առաջին անգամ «Բազե»-ում կազմավորվել է նաև հասարակական կազմակերպությունների ջոկատ։ Ի դեպ, եռագույնի ներքո համախմբված բազեականների շապիկներին պատկերված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկը:
Այս թեմայով
Միրանչուկի գոլը փրկել է «Ատլանտային» պարտությունից «Ինտեր Մայամիի» դեմ խաղում (տեսանյութ)
«Հանուն հայրենիքի». Խայտառակության խարանը ընկած է նաեւ Ղարաբաղի հայերի անվտանգության միջազգային երաշխավորների վրա
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք․ հայտարարություն
Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները
Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականների մրցակիցները 8-րդ տուրում
ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար ԱԹՍ-ների խոցման նոր բազմաստիճան համակարգ է մշակվել
Լեհաստանում հայտնաբերվել է միջնադարյան գերեզմանատուն՝ «վամպիր երեխայի» աճյունով
Սպերցյանը շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը
Քանի՞ տարեկանն է ՀՀ-ում կյանքի միջին տևողությունը և ինչի՞ց են գրանցվում կյանքից զրկվելու դեպքերը․ թվեր
Կիևյան փողոցից մարդ են առևանգել. կան ձերբակալվածներ
Իրանը հերքել է լուրերը, թե Էբրահիմ Ռայիսին զոհվել է փեյջերի պայթելու արդյունքում
Կաջակցենք Վրաստանի ժողովրդին՝ չնայած երկրների հարաբերություններին. ԱՄՆ դեսպան
Արարատի և Լոռու մարզերում կրթահամալիր կկառուցվի. որոշումը կառավարության օրակարգում է
Չեմպիոնների լիգա․ «Մանչեսթեր Սիթին» ու «Ինտերը» գոլ չխփեցին, օրվա արդյունքները (տեսանյութ)
Մեկ տարի առաջ այս օրն Ադրբեջանը ներխուժեց Արցախ
ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժել է Գլխավոր դատախազին. Սպիտակցի Հայկոյի որդին չի կալանավորվի. կռվի ավարտը. փաստաթուղթ
Իշխանությունների հերթական խայտառակությունը. չեմպիոն «Փյունիկը»-ը ֆեդերացիայի պատճառով կարող է փակվել . «Ժողովուրդ»
Եղանակը Հայաստանում․ Օդի ջերմաստիճանը կնվազի
Աստղագուշակ՝ սեպտեմբերի 19-ի համար
Նիկոլ Փաշինյանը հեծանվային 17-րդ զբոսանքն է իրականացրել (վիդեո)
Շղթայական ավտովթար՝ Երևան-Աշտարակ ճանապարհին․ բախվել են 4 ավտոմեքենաներ. տուժածներ չկան
Աշխարհի ամենատարեց մարդուն երկարակեցության հավաստագիր է հանձնվել
Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ Արշակյանի ելույթը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացմանը
Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները
Լեհաստանում հայտնաբերվել է միջնադարյան գերեզմանատուն՝ «վամպիր երեխայի» աճյունով
Իրանը հերքել է լուրերը, թե Էբրահիմ Ռայիսին զոհվել է փեյջերի պայթելու արդյունքում
Կաջակցենք Վրաստանի ժողովրդին՝ չնայած երկրների հարաբերություններին. ԱՄՆ դեսպան
Աշխարհի ամենատարեց մարդուն երկարակեցության հավաստագիր է հանձնվել
Զելենսկի. Ուկրաինան դեռ սպասում է ԱՄՆ-ի թույլտվությանը Ռուսաստանում թիրախներին հարվածելու համար
DW. Էրդողանը Պուտինի և Ալիևի հետ առաջ է մղում ՀՀ Սյունիքի մարզով տարանցիկ միջանցքը
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Կիևյան փողոցից մարդ են առևանգել. կան ձերբակալվածներ
1
Իրանը հերքել է լուրերը, թե Էբրահիմ Ռայիսին զոհվել է փեյջերի պայթելու արդյունքում
2
Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում
3
Քանի՞ տարեկանն է ՀՀ-ում կյանքի միջին տևողությունը և ինչի՞ց են գրանցվում կյանքից ...
4
ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժել է Գլխավոր դատախազին. Սպիտակցի Հայկոյի որդին չի կալանա...
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Իշխանությունների հերթական խայտառակությունը. չեմպիոն «Փյունիկը»-ը ֆեդերացիայի պատճառով կարող է փակվել...
Մակրոնը կգա՞ Հայաստան․ «Հրապարակ»
Թիմակիցներից ո՞ւմ կզոհաբերի Փաշինյանը․ «Հրապարակ»
Փոխնախարարը անգամ իր անունն է դարձրել ՔՊ «պաշտոնաթերթի» անունով.«Ժողովուրդ»
Ինչ փուլում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները. ԱԳՆ-ն խուսափում է պատաս...