Վրաստանում հայկական պատվիրակության հետ քննարկվել են միջազգային նշանակության ավտոճանապարհների զարգացման հարցերը տարածաշրջանի զարգացման և ենթակառուցվածքի նախարարությունում, հաղորդել է գերատեսչության մամլո ծառայությունը: 

Հանդիպման ժամանակ քննարկվել է Վրաստանը և Հայաստանը իրար հետ կապող միջազգային նշանակության ավտոճանապարհների զարգացման հեռանկարներ: Այս ճանապարհները կառուցումից հետո առավելագույնս կապահովեն տարանցման գործառույթների իրականացումը: 

Հանդիպմանը ներկա են գտնվել Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի փոխնախարար Գեորգի Ամաշուկելին, Վրաստանի Ավտոճանապարհների վարչության ղեկավար Վաժա Պանչուլիձեն և Վրաստանի ավտոճանապարհների վարչության պետի տեղակալ Նուգզար Հասվիանին, Հայաստանի տրանսպորտի հաղորդակցությունների փոխնախարար Արթուր Առաքելյանը և նրան ուղեկցող անձինք: