Ժամանակակից տրանսպորտային միջոցները գրեթե անհնար է պատկերացնել առանց գեղեցիկ գովազդային լուծումների: Սա արդյունավետ միջոց է, որն ունի մեծ լսարան՝ առանց գործածելու ավնդական մեդիան՝ ռադիոն, հեռուստատեսությունը և այլն: Շարժական գովազդներն ամենուր են, սակայն ինչպես ցույց են տվել «Մոշն Թայմ» ընկերության կողմից արված հարցումները բազմաթիվ քաղաքացիներ դրական են արտահայտվել հատկապես այն գովազդների մասին, որոնք տեղակայված են երևանյան ավտոբուսների վրա:
Գովազդի այս տեսակը, որն օրեցօր յուրօրինակ լուծումներով է ներկայանում, մատչելի է դարձնում սպառողի և արտադրողի կապը միմյանց հետ: Սա լավ տարբերակ է բազմաթիվ ընկերությունների համար գունագեղ ինֆորմացիա տալու նոր ապրանքատեսակի կամ բրենդի մասին: Շնորհիվ մեծ տեսանելիության պետք է նշել, որ շարժական գովազդն առավել ընկալելի է հասարակության կողմից:
՛՛Մոշն Թայմ՛՛.
Եղեք քաղաքի ուշադրության կենտրոնում