«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, վերջին ժամանակահատվածում աշխատանքի չի գնում: Հակոբյանի մտերիմները նկատել են, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Մ. Հակոբյանը չի հետաքրքրվում նաև պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքներով, ու կարելի է ասել՝ Մ. Հակոբյանը որոշել է քաշվել մի կողմ՝ չխառնվելով կոմբինատի աշխատանքներին: Մեր տեղեկություններով՝ Մ. Հակոբյանին հիասթափեցրել է կոմբինատի տնօրենի պաշտոնից «պաշտոնանկ» արվելու փաստը:

«Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանից, սակայն վերջինս տեղեկանալով, որ իրեն լրագրող է անհանգստացնում՝ հայտարարեց, թե ինքը շատ զբաղված է ու անջատեց հեռախոսը»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: