Օգոստոսի 21-22-ին ՀՀ կայցելի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլինի: Ինչպես հայտնում են վրացական աղբյուրները՝ նա հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել քաղաքական ու տնտեսական հարցեր, ինչպես նաև մեծ ուշադրություն կհատկացվի Վրաստանի կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ստեղծված իրավիճակին: Կողմերը մտադիր են գտնել փոխգործակցության ընդունելի ձևաչափ: