Սոցիալական ցանց (Social Networking Service, SNS), համացանցային հարթակ, ծառայություն կամ կայք, որն նախատեսված է սոցիալական փոխհարաբերությունների կառուցման համար։
Սովորաբար, սոցիալական ցանցում օգտատերը կարող է նշել իր մասին որոշակի տեղեկատվություն (ծննդյան ամսաթիվը, դպրոցը, ԲՈՒՀ-ը, սիրելի զբաղմունքները և այլն), որի միջոցով ցանցի այլ օգտատերերը կարող են գտնել իրեն։
Օգտատերը, գրանցվելով սոցիալական ցանցում և այնտեղ ավելացնելով առնվազն մեկ ծանոթի, ինքնաբերաբար դառնում է ծանոթների հսկայական շղթայի մի մասը։ Այդ շղթան կապում է ցանցի բոլոր օգտատերերին միմյանց հետ: Այսպիսով, օգտատերը ցանցում ցանկացած այլ օգտատիրոջ հետ կապված է միջանկյալ ծանոթներով։
Սոցիալական ցանցերը համացանցում իրենց հաղթական քայլերգը սկսել են 1995թ․։ Հենց այդ ժամանակ է հիմնադրվել ամերիկյան Classmates.com կայքը (Օդնոկլասնիկի սոցցանցը համարվում է այդ կայքի ռուսական տարբերակը)։ Նախագիծը բավականին հաջող էր, և հետագա տարիների ընթացքում ստեղծվեցին նմանատիպ մի շարք այլ նախագծեր։
Սոցիալական ցանցերն էլ ավելի պահանջարկ ունեցան 2003-2004 թվականներին, երբ ստեղծվեցին LinkedIn, Facebook և MySpace սոցիալական ցանցերը։ Եվ եթե LinkedIn սոցիալական ցանցը ստեղծվել է գործնական հարաբերությունների սահմանման և աջակցման համար, ապա MySpace-ն ու Facebook-ը առաջին հերթին նախատեսված են սովորական օգտատերերի համար։
Yerevannews.am (Երևան նյուզ լրատվական կայքը) ներկայացված է Հայաստանում տարածված հիմնական սոցիալական ցանցերում և առաջարկում է ստանալ թարմ տեղեկատվություն Ձեր անձնական էջերից միանալով մեզ՝
Օգտատերերի քանակով առաջատարներին կարող եք ծանոթանալ տեսանյութում՝