Սեպտեմբերի 3-ին ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում Ադրբեջանի հարցով լսումներ տեղի կունենան: Նիստի ժամանակ կքննարկվեն Ադրբեջանի մասին համազեկուցողների Ջոզեֆ Դեբոնա Գրեխի և Պեդրո Ագրամունտի կողմից ներկայացված հարցերը, որոնք զեկուցողներն առանձնացրել են մայիսի 19-21-ը Բաքու կատարած այցի հիման վրա:
ԵԽԽՎ-ի Հայաստանի հարցով համազեկուցողները՝ Աքսել Ֆիշերը եւ Ալան Միլը նույնպես կմասնակցեն մոնիթորինգային կոմիտեի նիստին:
Կդիտարկվեն համազեկուցողների հունիսի 16-18-ին Երևան կատարած այցի արդյունքում ներկայացրած տվյալները, որի ժամանակ էլ համազեկուցողները հանդիպել էին ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ: