Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը դեմ արտահայտվեցին Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի համար:
Վազգեն Սաֆարյանը ներկայացրեց, թե ինչպիսի արտահանման ծավալների ակնկալիք պետք է ունենանք մյուս տարի:
«Եթե պետությունը գործարք է կազմակերպել, և գնորդ է հայտնվել, ապա գնորդը խնդիր չունի, նա բարեխիղճ գնորդ է: Մենք չենք վիճարկում գնորդի խնդիրները, այլ նախ և առաջ գինը, թե ինչ գնով է վաճառվում: Որոտանը 404 մեգավատտ հզորություն պետք է ունենա, Հայաստանի հիդրոէներգետիկ դաշտում էներգիայի արտադրման կեսը Որոտանի հզորությունն է և ամենաէժան արտադրողը: Երկրորդը՝ ինչն ուզում ենք վիճարկել, ներդրումային պարտավորեցման ծավալն է, որը մենք համարում ենք փոքր: Երրորդը՝ ՀԷԿ-ի վաճառելու նպատակահարմարության խնդիրը»,- իր խոսքում նշեց Մ. Մելքումյանը:
«Ես ընդհանրապես դեմ եմ, որ վաճառվի այդ երեք ՀԷԿ-երը: Դրանք պետք է լինեն պետական սեփականըություն, քանի որ դա ամենաէժան հոսանքարտադրող մեր էներգետիկ համակարգն է: Սակագինը 6.8 դրամ է, և եթե այն վաճառվի, ապա սեփականատերն ի զորու է դրա գինը բարձրացնել 20-ից 30 տոկոսով»,- վերջում ավելացրեց Վազգեն Սաֆարյանը: