Այսօր՝ օգոստոսի 20-ին, Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից փրկարար ծառայություն տեղեկություն է փոխանցվել, որ ժամը 08.00-ի սահմաններում Շոռպոնի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել Կորսա» մակնիշի 34 LM 182 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է մեկ այլ ավտոմեքենայի:
Վթարի հետևանքով տուժել է 5 ՀՀ քաղաքացի: Տուժածներին տեղափոխել են Զեստաֆոնի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: