Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով օգոստոսի 21-22-ը Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, այցի շրջանակներում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:

Իրակլի Ղարիբաշվիլին կլինի Ծիծեռնակաբերդում՝ հարգանքի տուրք մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կայցելի նաև Մատենադարան: