Անգլիական «Լիվերպուլն» Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիի տրանսֆերի հարցով պաշտոնապես դիմել է «Միլանին»,- հաղորդում է Sport Mediaset-ը:

Լիվերպուլցիներին առաջարկել են ֆուտբոլիստի համար  20 միլիոն եվրո: Միլանցիները պատրաստ են սկսել բանակցություններ միայն այն դեպքում, եթե հարձակվողի համար առաջարկվի նվազագույնը 25 միլիոն եվրո:

Այս ամռանը «Լիվերպուլն» ունեցել է 8 ձեռքբերում: Բրենդան Ռոջերսի թիմը վերջերս պայմանագիր էր կնքել Ռիկի Լամբերտի, Ադամ Լալանայի, Դեյան Լովրենի, Էմրե Կանի, Լազար Մարկովիչի, Դիվոկ Օրիջիի, Ալբերտո Մորենոյի եւ Խավյեր Մանկիլյոյի հետ: