Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել օգոստոսի 20-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Հեֆերնը: Նա քննարկել է Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչների հետ Իրաքում գտնվող եզդիների ներկայիս վիճակի մասին և ԱՄՆ-ի գործողությունները Իրաքում:
Հեֆերնը շեշտադրել է ԱՄՆ-ի կառավարության մարդասիրական ջանքերի մասին՝ որոնք շարունակական բնույթ են կրում, մեղմելու Իրաքում բնակվող եզդիների ծանր դրությունը: ԱՄՆ-ի կառավարությունը հանձնառել է ապահովել Իրաքի եզդիների բարօրությունը հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը: