«Բարսելոնա»-ն Լոզանի Մարզական վճռաբեկ դատարան բողոք կներկայացնի ՖԻՖԱ-ի՝ տրանսֆերային արգելքի վերաբերյալ, հաղորդում է ակումբի կայքը:
«Բարսելոնան» ոչ մի դեպքում չի կարող ընդունել որոշումը, որը վիրավորում է մեր ակադեմիայի ոգին: Ակադեմիայի, որն ամբողջ աշխարհում հայտնի է իր մարզական, ակադեմիական եւ սոցիալական կրթությամբ»,- հայտարարություն է տվել ակումբը:
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն մերժել էր տրանսֆերային արգելքի վերաբերյալ բողոքարկումը «Բարսելոնային»: Կատալոնացիները պատժվել են անչափահաս խաղացողներին ձեռք բերելու կանոնակարգը խախտելու համար: «Բարսելոնան» չի կարող ֆուտբոլիստներ ձեռք բերել հաջորդ 2 տրանսֆերային պատուհանների ժամանակ: