«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տուն-ինտերնատի նորանշանակ տնօրեն Արտակ Հարությունյանը տուն-ինտերնատում կադրային ջարդ է սկսել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջինս անխտիր աշխատանքից հեռացնում է նախկին տնօրեն Նվեր Հովհաննիսյանի կադրերին»,–գրում է թերթը։

Տուն-ինտերնատում ստեղծված իրավիճակի հետ թերթը զրուցեցել է Արտակ Հարությունյանի հետ:

–Ինչո՞ւ եք կադրային ջարդ սկսել տուն-ինտերնատում:

–Ինձ մոտ կրճատում չունեմ և, առհասարակ, նման խնդիր չկա:

–Ասում են, որ նախկին տնօրեն Նվեր Հովհաննիսյանի կադրերին եք հատկապես հեռացնում:

–Բացարձակապես նման խնդիր չկա: Նվեր Հովհաննիսյանի որդին ինձ մոտ է աշխատում:

–«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Ձեր հայրը Նորքի հոգեբուժարանի գլխավոր բժիշկն է։ Տպավորությունն այնպիսին է, որ Ձեզ մոտ ժառանգաբար է հոգեբուժարաններում պաշտոն ստանալը:

–Նման բան չկա:

–Այդ դեպքում, Ձեր ո՞ր արժանիքի համար են նշանակել տնօրենի պաշտոնում:

–Իմ գիտելիքների:

–Օրերս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ Վարդենիսի տուն-ինտերնատում 450 բնակիչներին ընդամենը մեկ հոգեբույժ է սպասարկում: Ի՛նչ եք պատրաստվում անել խայտառակ իրավիճակը փոխելու համար:

–Մինչև ամսվա վերջ, սեպտեմբերի սկիզբ այդ հարցը կկարգավորեմ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: