ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկացիները սգում են Ֆոուլիի վախճանը: Նախագահը խոստացել է, որ Ամերիկան վճռական հակահարված կհասցնի խմբավորմանը։


«Այդ քաղցկեղային ուռուցքը պետք է հեռացնել, որպեսզի հիվանդությունը չտարածվի», – ասել է Օբաման:

Ավելի վաղ ամերիկյան հատուկ ծառայությունները հաստատել էին օգոստոսի 19-ին Ցանցում հայտնված տեսագրության իսկությունը, որում «Իսլամական պետություն» գրոհայինները գլխատում են լրագրողին։

Հիշեցնենք, որ Agence France-Presse-ի թղթակից Ջեյմս Ֆոուլին Սիրիայում առեւանգվել էր 2012թ. նոյեմբերին՝ անհայտ զինյալների կողմից: Այնուհետև գլխատվել էր 2014 թվայկանի օգոստոսի 19-ին: