Սիեթլի 27-ամյա բնակիչ Ալի Մուհամեդ Բրաունը խոստովանել է 4 ամերիկացիների կանխամտածված սպանության մասին, դա անվանելով վրեժ ԱՄՆ-ի իշխանություններից՝ Մերձավոր Արեւելքի համար։ Հանցագործը Վաշինգտոնում սպանել է երեք մարդու, ինչից հետո փախել է Նյու Ջերսի, որտեղ հաշվեհարդար է տեսել 19-ամյա ուսանողի հետ։

Նյու Ջերսիում կալանավորված  Բրաունի խոսքով՝ սա Սիրիայում, Աֆղանստանում եւ Իրաքում ԱՄՆ-ի գործողությունների պատասխանն էր։

 Ինչպես հայտնում է Los Angeles Times թերթը սպանությունները տղամարդը կատարել է ընթացիկ տարվա ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում։ Քննության փաստաթղթերում նշվում է, որ Բրաունը կտտանքների է դիմել։