Թուրքիայի Բաթմանի նահանգում գտնվող հին հայկական գյուղերն ու այլ պատմական բլուրներ Ըլըսու ջրամբարի կառուցումից հետո ջրի տակ կմնան, գրում է Hye Tert-ը:

Գյուղերից որոշները հնավայրեր են, հին բնակավայրեր, որոնց թվում հայկական, եզդիական, ասորական գյուղերը հիմա աղբավայրեր են հիշեցնում: Դրանք կանհետանան՝ ամբարտակի կառուցումից հետո:

Հայկական գյուղերից մեկը գտնվում է Գարզան գետից մոտ 200 մետր հեռավորության վրա, և այժմ օգտագործվում է որպես բամբակի դաշտ:

 Հին հայկական գյուղ Դերդևինից այժմ ոչինչ չի մնացել: Այստեղ դեռ 40-45 տարի առաջ մարդիկ են բնակվել: Գյուղն անվանումը ստացել է շրջանում գտնվող եկեղեցուց, որից այժմ ոչ մի հետք չի մնացել:

Հայերի լքելուց հետո գյուղը «բնակեցվել է» քոչվորներով: