Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հրավիրվել է մասնակցելու ՖԻԴԵ-ի Գրան Պրիի մրցաշարին:
Մրցաշարը բաղկացած կլինի 4 փուլից: Առաջին փուլը կկայանա Բաքվում 2014 թվականի հոկտեմբերի 1-15-ը: Երկրորդ փուլը տեղի կունենա Տաշքենդ քաղաքում՝ հանդիպումները կմեկնարկեն հոկտեմբերի 20-ից և կավարտվեն նոյմբերի 3-ին: Հաջորդ երկու փուլերը կկայանան 2015 թվականին: Փետրվարի 14-28-ը շախմատիստները կմրցեն Թեհրանում, իսկ մայիսի 13-27-ը Մոսկվայում: Այս մասին գրում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը:
ՖԻԴԵ-ի Գրան Պրիին մասնակցելու հրավեր են ստացել նաև շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը և այլ առաջատար շախմատիստներ: