«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պաշտոնապես տեղեկացվել է Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունից, որ օգոստոսի 20-ին ժամը 23:45-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցվելու է: Սրա պատճառ է հանդիսանում Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացնի պահուստային ռեզերվների հաշվին ՝ առանց սահմանափակումների: