Հայաստանում 2014 թվակնաից արդեն վերացավ գործազրկության 18000 դրամ
նպաստը, բայց մի քանի անգամ բարձրացավ բարձր պաշտոնյաների աշխատավարձը:
Գործազուրկները զրկվեցին նույնիսկ այդ չնչին պետական օժանդակությունից,
նրանց վիճակը հասկանալու համար բոլորովին երևակայություն պետք չէ
ունենալ: Այս հաղորդագրությունը տարածել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Սոցապ նախարարության ենթակայությամբ գործում են այսպես կոչված աշխատանքի զբաղվածության կենտրոններ, որոնցից շատ դժգոհ է հասարակությունը: Այդ կենտրոնները տիրապետում են թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությանը, որը պետք է ծառայեցվի իր նպատակին:

Նամակով ինձ են դիմել Մասիսի բնակիչներն այն մասին, որ իրենց  զբաղվածության կենտրոնը բոլորովին չի ծառայում այս նպատակին և կոռուպցիոն երևույթներ են նկատել: Հարգելի պարոն Նախարար, խնդրում եմ ստուգել այս տեղեկությունն ու  ձեռնարկել լրջագույն միջոցներ այդ կենտրոնների արդյունավետ գործունեությունն ապահովելու ու կոռուպցիոն երևույթները բացառելու համար: