Օգոստոսի 19-ին Լիբերիայի իշխանությունները հիվանդանոց էին վերադարձրել Էբոլա մահացու վիրուսով 17 հիվանդների, ովքեր անցած շաբաթ փախել են Մոնրովիի բժշկական հաստատություններից:
Լիբերիայի բանակը Մոնրովիա երկրի մայրաքաղաքի փախչել ցանկացող բնակիչների նկատմամբ մարտական փամփուշտներ է կիրառել, ովքեր քարեր են շպրտել ոստիկանների ուղղությամբ եւ փորձել լքել տարածքը Էբոլա մահացու վիրուսի բռնկման պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ լիբերիական բանակի ներկայացուցիչ Էլիսոն Դեսսալինի զինվորները մարտական փամփուշտներ են օգտագործել: Նրանք չեն կրակել խաղաղ բնակիչների ուղղությամբ: Եթե փամուշտներից վիրավորներ լինեին, դրանք կարձանագրվեին»